Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Հոկտեմբերին կմեկնարկի «ՌեԱնիմանիա» փառատոնը

Հոկտեմբերին կմեկնարկի «ՌեԱնիմանիա» փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 5-րդ կինոփառատոնը, որը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին, նվիրված կլինի հայկական անիմացիայի 75-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փառատոնի կազմկոմիտեից` հայ անիմատորների հետ մեկտեղ փառատոնին հրավիրված են մասնակցելու արտերկրի անիմացիոն արվեստի առաջատար մասնագետները: 

Այս տարվա փառատոնը յուրահատուկ է նրանով, որ հայկական անիմացիայի հոբելյանական ծրագրի շրջանակներում կանցկացվի նաև «Լավագույն անիմացիոն հոլովակ» թեմատիկ մրցույթ։ Մրցույթի հաղթողների համար «Կոնվերս բանկ»-ը սահմանել է հատուկ մրցանակներ, որոնք հանդիսավորությամբ կհանձնվեն «ՌեԱնիմանիա» փառատոնի ավարտին:

Թեմատիկ մրցույթին կարող են մասնակցել 16-23 տարեկան երիտասարդներ, որոնք պետք է պատրաստեն 15-30 վրկ տևողությամբ անիմացիոն գովազդ՝ նվիրված «Կոնվերս բանկ»-ի 20-ամյա հոբելյանին:

Աշխատանքների հանձնման վերջնաժամկետն հոկտեմբերի 14-ն է:  Հաղթողների համար բանկը սահմանել է մրցանակներ. 1-ին մրցանակակիրը կստանա 250 հազար դրամ, ինչպես նաև բանկի կողմից 500 հազար դրամ արժողությամբ  նոր հոլովակի պատվեր, 2-րդ մրցանակակիրը` 150 հազար դրամ, իսկ 3-րդ մրցանակակիրը` 100 հազար դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]