Մշակույթ

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը քառասուն հազար հանդիսատեսի առջև ներկայացրել է հայկական ծիրանափողը

1 րոպեի ընթերցում

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը քառասուն հազար հանդիսատեսի առջև ներկայացրել է հայկական ծիրանափողը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուդուկահար Արսեն Պետրոսյանը համերգով հանդես է եկել Ֆրանսիայում անցկացվող հեղինակավոր Un Violon sur le Sable փառատոնին՝ 40 հազար հանդիսատեսի առջև ներկայացնելով հայկական ծիրանափողը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Un Violon sur le Sable փառատոնն ամենամյա իրադարձություն է, անցկացվում է 1987 թվականից։ Յուրաքանչյուր համերգին սովորաբար մասնակցում է ավելի քան 50 հազար մարդ, փառատոնային երեք օրերին այցելուների թիվը անցնում է 150 հազարը՝ այն վերածելով ամենամասշտաբային դասական երաժշտության փառատոնի։ 2022 թվականին Un Violon sur le Sable-ն արժանացել է տարվա լավագույն փառատոն մրցանակի։

Արսեն Պետրոսյանը համերգին արժանացել է հանդիսատեսի աննախադեպ ջերմ արձագանքի։ 

Պետրոսյանն իր քառյակով հուլիսի 25-ին հանդես կգա Հնդկաստանի Բանգալոր քաղաքում՝ կրկին մեծ համերգով։

Երաժիշտը համերգային շրջագայություններ է ունեցել՝ ելույթ ունենալով Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ասիայի, Միջին Արևելքի, Կովկասի երկրներում։ Նրա ելույթները ներկայացվել են Medici.tv, Mezzo TV, BR-KLASSIK, ինչպես նաև BBC Persia և այլ մեդիաներով։  Ծավալում է ակտիվ միջազգային գործունեություն։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում