Օգտագործման կանոններ

Սույն կանոնները սահմանում են «Արմենպրես»-ի նյութերի օգտագործման պայմանները և կարգը: 

Օգտագործում է համարվում էլեկտրոնային ռեսուրսների նյութերի ցանկացած վերարտադրում, տարածում, հեռարձակում, թարգմանություն և այլ մշակում, ինչպես նաեւ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1124-րդ հոդվածով նախատեսված այլ ձևեր:

  • «Արմենպրես»-ի նյութերի օգտագործումը սույն կանոնների խախտմամբ համարվում է «Արմենպրես» ՓԲԸ-ի բացառիկ իրավունքների խախտում և կարող է հանգեցնել ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության: 

  • «Արմենպրես»-ի կայքում տեղադրված ամբողջ տեղեկատվությունը պաշտպանվում է Հեղինակային իրավունքի մասին ՀՀ օրենսդրությամբ և միջազգային համաձայնագրերով և ենթակա չէ վերարտադրության որևէ մեկի կողմից որևէ ձևով՝ առանց խմբագրության համաձայնության` բացառությամբ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 22․1 հոդվածով սահմանված կարգով նյութի էությունը չբացահայտող քաղվածքների, որոնք կարելի է կատարել առանց խմբագրության համաձայնության: 

  • Նյութերի ամբողջական վերարտադրությունը հնարավոր է բացառապես խմբագրության հետ պայմանագրի առկայության դեպքում (ամբողջական արտատպման դեպքում արգելվում է որեւէ փոփոխություն վերնագրում և տեքստում):

  • Լուսանկարները, վիդեո կամ աուդիո նյութերը, գրաֆիկական պատկերները, որոնք կրում են «Արմենպրես»-ի ապրանքային նշանը, հանդիսանում են բացառապես «Արմենպրես»-ի սեփականությունը և պաշտպանվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և միջազգային համաձայնագրերով: Արգելվում է դրանց վերարտադրությունն առանց համապատասխան հղման:

  • «Արմենպրես»-ի կայքում գովազդային նյութերի, հայտարարությունների, բաներների բովանդակության համար պատասխանատվությունը կրում է գովազդատուն:  

Սույն Կանոնները մշակվել են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան, ներառյալ ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը։ 

Այս Կանոնները վերաբերում են բոլոր Օգտատերերին: Համարվում է, որ Օգտագործողն ամբողջությամբ ընդունել է սույն Կանոնների դրույթները՝ առանց որևէ վերապահումների, մեկնաբանությունների կամ բացառությունների «Արմենպրես»-ի էլեկտրոնային ռեսուրս առաջին այցելության և/կամ դրա նյութերի օգտագործման պահին: Օգտագործողը պարտավոր է դադարեցնել «Արմենպրես»-ի էլեկտրոնային ռեսուրսի այցելությունները և/կամ դրա նյութերի օգտագործումը, եթե նա համաձայն չէ սույն Կանոնների որևէ դրույթի հետ:

«Արմենպրես»-ի նյութերի օգտագործումը սույն Կանոնների դրույթներից որևէ մեկի խախտմամբ նշանակում է, որ դրանք օգտագործվում են առանց «Արմենպրես»-ի թույլտվության, ինչն «Արմենպրես»-ի և/կամ երրորդ անձանց իրավունքների խախտում է և ենթադրում է քրեական, քաղաքացիական և այլ պատասխանատվություն, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում