Քաղաքականություն

Հայաստանի ու Չինաստանի հարաբերություններն անշեղորեն խորանում են․ դեսպան Ֆան Յոն

9 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Չինաստանի հարաբերություններն անշեղորեն խորանում են․ դեսպան Ֆան Յոն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնի պաշտոնավարման ավարտի կապակցությամբ դեսպանատանը կայացավ հրաժեշտի ընդունելություն։ Դիվանագետը շուտով կվերադառնա Չինաստան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպան Ֆան Յոնն իր ելույթում նշեց, որ չորս տարի առաջ, երբ 2020 թվականի հոկտեմբերին ժամանեց Հայաստան և ստանձնեց Հայաստանում Չինաստանի ութերորդ դեսպանի պաշտոնը, անմիջապես անցավ ակտիվ գործունեության, ինչի շնորհիվ երկու երկրների համատեղ ջանքերի ներդրմամբ՝ Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն արձանագրեցին կայուն զարգացում, մեր երկրների միջև ավանդական բարեկամությունն այսօր էլ շարունակում է ամրապնդվել, և տարբեր ոլորտներում համագործակցությունը տալիս է իր պտուղները։

«Քաղաքական փոխվստահությունը անշեղորեն խորանում է, մեր երկրները փոխադարձ աջակցություն են ցուցաբերում միմյանց՝ հիմնական շահերին առնչվող հարցերում։ 2022 թվականին, ի նշանավորումն Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, տեղի ունեցավ դեսպանատան նոր շենքի բացման արարողությունը և մի շարք տոնական միջոցառումներ, որոնք նոր լիցք հաղորդեցին մեր երկրների միջև ավանդական բարեկամությանը։ Անցյալ տարվանից մեր երկրների միջև ակտիվացել են բարձր մակարդակի այցելությունները և երկխոսությունները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է ՉԺՀ փոխվարչապետ Չժան Գուոցինի հետ։ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը և Հայաստանի տարբեր նախարարությունների, կուսակցությունների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ պատվիրակություններ են գործուղել Չինաստան։ Հայաստան են այցելել նաև Չինաստանի բազմաթիվ կուսակցական և կառավարական մարմինների, գիտահետազոտական հաստատությունների և համալսարանների պատվիրակությունները, ինչը նպաստել է երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ուրախությամբ նշեց Ֆան Յոնը։

Դիվանագետի խոսքով՝ գործնական համագործակցությունը շարունակում է ընդլայնվել։ Երկար տարիներ Չինաստանը եղել և մնացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, հիմնական արտահանման շուկան և ներմուծման աղբյուրը։ 2023 թվականին երկկողմ առևտուրը գերազանցել է 2,1 միլիարդ ԱՄՆ դոլարը՝ 2020 թվականի համեմատ աճելով 120 տոկոսով։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում չինական ընկերությունները հաջողությամբ իրականացնում են Հյուսիս-Հարավ ճանապարհի մի հատվածի կառուցման, արևային էլեկտրակայանների և ենթակայանների արդիականացման նախագծերը, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության տաղավարի շինարարության նախագիծը, որը շուտով կմեկնարկի: Մեր երկրներն արդեն կիրառել են առանց վիզայի ռեժիմ, Հայաստան եկող չինացի զբոսաշրջիկների թիվը շարունակում է աճել։ 

«Ուրախ եմ, որ այս տարվա սեպտեմբերին China Southern Airlines ավիաընկերությունը կիրականացնի Ուրումչի-Երևան ուղիղ չվերթը, որն ավելի հարմար պայմաններ կստեղծի մեր ժողովուրդների միջև փոխանակումների համար։ Հումանիտար փոխանակումները զարգանում են արագ տեմպերով։ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտը ակտիվորեն աշխատում է։ Չինարեն ուսումնասիրողների թիվը արագ տեմպերով աճում է, Կոնֆուցիուսի դասարանները և չինարեն լեզվի ուսուցման կենտրոնները օր օրի ավելանում են, ինչը վկայում է Հայաստանում չինարենի նկատմամբ հետաքրքրության աճի մասին, ինչը հանդիսանում է մեր երկրների միջև համագործակցության վառ և նշանակալի կետը։ Ավելի ու ավելի շատ հայ պատանիներ ցանկանում են սովորել չինարեն լեզուն և ծանոթանալ չինական մշակույթին։ Չինարեն լեզվի կամուրջ մրցույթը, չինարեն լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառումը, ուսանողների միջև չինական երգի մրցույթը և այլ մշակութային միջոցառումներ վառ գույներ են հաղորդում մեր երկրների միջև հումանիտար փոխանակմանը: Վերջերս դեսպանությունը կազմակերպել էր հայկական լրատվամիջոցների պատվիրակության այցը Պեկին և Ցինդաո, որը մեծ հաջողություն ունեցավ։ Ապագայում մենք կշարունակենք անցկացնել տարբեր միջոցառումներ՝ ամրապնդելու կապը մեր երկրների ժողովուրդների միջև»,- ասաց դիվանագետը։

Դեսպանը վստահեցրեց, որ տեղական համագործակցությունը նույնպես լայն հեռանկարներ ունի։ Ֆան Յոնն իր պաշտոնավարման ընթացքում եղել է Հայաստանի բոլոր 10 մարզերում և մտքերի փոխանակումներ ունեցել մարզպետների և քաղաքապետերի հետ՝ համատեղ ուսումնասիրելու երկու երկրների միջև տեղական համագործակցության ներուժը: Երկու կողմերի համատեղ աջակցությամբ Ցինդաո և Երևան քաղաքները հաստատել են քույր-քաղաք հարաբերություններ, բարեկամական հարաբերությունների մասին հուշագիր է կնքվել Վայոց ձորի մարզի և Չինաստանի Անհոյ նահանգի միջև, իսկ Եղեգնաձոր և Հըֆեյ քաղաքների միջև քույր քաղաքներ դառնալու մտադրության մասին հուշագիր է ստորագրվել։ Դեսպանը վստահություն հայտնեց, որ ապագայում հնարավոր կլինի էլ ավելի բարեկամական կապեր հաստատել մարզերի և քաղաքների միջև՝ նպաստելով երկու ժողովուրդների միջև բարեկամության զարգացմանը։

«Գրեթե չորս տարի Հայաստանում գտնվելս դարձավ իմ կյանքում անմոռանալի փուլ։ Մաքուր ու թափանցիկ Սևանա լիճը, վեհաշուք Արագած լեռը, գինեգործության հազարամյա ավանդույթները, ազգային յուրօրինակ երգն ու պարը, ինչպես նաև հյուրընկալ ու ընկերասեր մարդիկ ինձ վրա թողեցին ամենահրաշալի ու խորը տպավորությունները։ Բաժանվելիս ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլոր այն ընկերներին, ովքեր հոգ են տանում Չինաստանի զարգացման մասին և պահպանում են մեր երկրների միջև բարեկամությունը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ և օգնել կատարել իմ պարտականությունները: Չինաստանի և Հայաստանի ավանդական բարեկամությունը, որը սկսվել է ավելի քան երկու հազար տարի առաջ Մետաքսի հին ճանապարից, ունի խոր արմատներ, դիմակայել է ժամանակի փորձություններին և նոր ժամանակաշրջանում նոր կյանք ու էներգիա է ստացել։ Ես խորապես հավատում եմ մեր երկրների միջև հարաբերությունների պայծառ ապագային և լայն հեռանկարներին։ Մենք պատրաստ ենք մեր հայ ընկերների հետ միասին անխոնջ աշխատել երկկողմ հարաբերությունների զարգացման համար էլ ավելի հրաշալի ապագա ստեղծելու և մարդկության համար ընդհանուր ճակատագրով համայնք կառուցելու համար։ Հավերժ բարեկամություն եմ մաղթում Չինաստանի և Հայաստանի ժողովուրդներին»,- եզրափակեց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը պատասխան խոսքում շնորհակալություն հայտնեց դեսպան Ֆան Յոնին՝ դիվանագիտական առաքելությունը Հայաստանում բարձր մակարդակով իրականացնելու և երկու երկրների հարաբերությունների խորացմանը նպաստելու համար։ 

«Մենք այստեղ ենք՝ բարի ճանապարհ մաղթելու մեր լավ գործընկերոջը՝ դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում։ Նա իր ելույթում հանգամանորեն անդրադարձավ այն ձեռքբերումներին, որոնք գրանցվել են իր պաշտոնավարման ընթացքում։ Մենք մեծապես գնահատում ենք մեր հարաբերությունների զարգացումը Չինաստանի հետ։ Մեր երկրները շուտով կմիանան ուղիղ չվերթներով, ինչը նույնպես մեծ ձեռքբերում է և ապագայում կնպաստի հարաբերությունների ամրապնդմանը։ Անշուշտ յուրաքանչյուր դեսպան ունենում է իր ներդրումը երկկողմ հարաբերությունների սերտացման գործում և այդ տեսակետից ձեր գործունեությունն իսկապես գնահատելի է, քանզի ունեցել է դրական ազդեցություն։ Նախորդ տարիներին մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է Չինաստանը մեր երկրի համար այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստանին ցուցաբերել աջակցություն։ Հուսով ենք, որ Հայաստանը կմնա ձեր սրտում հարատևորեն և դուք առիթի դեպքում կվերադառնաք մեր երկիր»,- ասաց փոխնախարար Սաֆարյանը։

Մանվել Մարգարյան 

 

 

Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել

Տնտեսություն

Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Քաղաքականություն

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Հայտնի են  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Մշակույթ

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Մշակույթ

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Մշակույթ

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Իրավունք

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը

Հայաստան

Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը

ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման  ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը

Տնտեսություն

ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Երևան

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում