Հայաստան

ՃՏՊ Ակունք գյուղի սկզբնամասում․ կա զոհ

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Ակունք գյուղի սկզբնամասում․ կա զոհ

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 1-ին, ժամը 01:02-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ակունք ավտոճանապարհին՝ Ակունք գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Maserati» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին գտնվող ծառերին․ ուղևոր Վ․ Ն․-ն (ծնված 1996 թ.) մահացել է։

Փրկարարները քաղաքացիների հետ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Վ․ Ն․-ի դին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում