Հայաստան

Շնող գյուղի տներից մեկի մոտ ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Շնող գյուղի տներից մեկի մոտ ավտոմեքենա է այրվել

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 1-ին, ժամը 03:10-ին ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։49-ին, մարվել՝ 04։21-ին։ Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում