Սփյուռք

Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

1 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը փետրվարի 14-24-ը ներառյալ կգործուղվեն Բելգիայի Թագավորություն (Բրյուսել՝ փետրվարի 14-17-ը, Անտվերպեն՝ փետրվարի 16-ին) և Նիդերլանդների Թագավորություն (Ամստերդամ՝ փետրվարի 17-19-ը և փետրվարի 24-ին, Հաագա՝ փետրվարի 18-ին, Ալմելո՝ փետրվարի 19-21-ը, Մաաստրիխտ՝ փետրվարի 21-24-ը)։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, Սինանյանը և Ավանեսյանը կմասնակցեն Նիդերլանդների Թագավորությունում կայանալիք Հայ իրավաբանների համաժողովին, ինչպես նաև աշխատանքային հանդիպումներ կունենան համայնքային կառույցների, երիտասարդական, կրթամշակութային կազմակերպությունների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ և կքննարկեն համագործակցության հնարավորությունները։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում