Քաղաքականություն

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

1 րոպեի ընթերցում

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման ընթացքում հայտնել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։  

«Հայաստանում Չինաստանի նախկին դեսպան Ֆան Յոնը շատ մեծ ներդրում է ունեցել հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում։ Նրա դիվանագիտական առաքելության ավարտից հետո հայ-չինական հարաբերություններն ամեն դեպքում շարունակել են զարգանալ շատ կայուն կերպով։ Շուտով կունենանք նոր դեսպան, ինչը նոր սկիզբ կդառնա հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ։ Վստահաբար ամեն ինչ կանենք, որպեսզի մեր հարաբերությունները հասցնենք ավելի բարձր մակարդակի»,- ասել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում