Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

1 րոպեի ընթերցում

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը կոռուպցիոն գործով կալանավորվել է և տեղափոխվել «Բուտիրկա» քննչական մեկուսարան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։

Նշվում է, որ իրականացվում են քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ Բուլգակովի հակաիրավական գործունեությանը նպաստող պատճառներն ու պայմանները պարզելու համար:

Բուլգակովը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2008-2022 թվականներին։ Այդ պաշտոնում նա վերահսկել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման հարցերը: 2016թ․ նրան շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում