Ռուսաստան

Պատրաստվում ենք տնտեսական մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու առաջարկներ ներկայացնել ՌԴ-ին. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Պատրաստվում ենք տնտեսական մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու առաջարկներ ներկայացնել ՌԴ-ին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ հարցեր է դնելու քննարկման դեկտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը թեմային անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե հայկական կողմը ինչ հարցեր է պատրաստվում քննարկման դնել դեկտեմբերի 3-ին ՌԴ այցի ընթացքում։ 

«Մենք դնելու ենք նոր պայմաններում մեր հարաբերությունների տրանսֆորմացիայի հարցը։ Եթե ավելի առարկայական, դնելու ենք մեր նկատմամբ կիրառվող սահմանափակումների հարցը և այլն, և այլն։ Բայց կան ոչ միայն այսպես ասած խնդրահարույց թեմաներ, այլ նաև կան կառուցողական թեմաներ, մասնավորապես, մենք պատրաստվում ենք այդ թվում տնտեսական մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու վերաբերյալ առաջարկներ անել Ռուսաստանի Դաշնությանը»,-ասել է Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում