Ռուսաստան

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

1 րոպեի ընթերցում

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

Անհայտ անօդաչու թռչող սարքը մուտք է գործել Լատվիայի օդային տարածք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Duetsche Welle»-ն, այդ մասին հայտնել են Լատվիայի զինված ուժերը։

Ի պատասխան միջադեպի՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչներ և որսացող անօդաչու թռչող սարք։ Իշխանությունները նաև նախազգուշացումներ են տարածել Լատվիայի արևելքում գտնվող Լուձայի և Բալվիի համայնքներում անօդաչու թռչող սարքերի կողմից ստեղծվող վտանգի վերաբերյալ։ Բացի այդ, հարևան Էստոնիայում ևս նախազգուշացում է տրվել անօդաչուների հնարավոր առկայության մասին՝ ընդգրկելով երկրի հարավային հատվածում գտնվող Յիգևա, Պիլվա, Տարտու, Վալգա, Վիլյանդի և Վիռու շրջանները։

Վերջին ամիսներին անօդաչու թռչող սարքերը բազմիցս մուտք են գործել Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի օդային տարածք։ 

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այդ միջադեպերի համար պատասխանատվությունը դնում են Ռուսաստանի վրա։ Վերջին օրերին Լեհաստանը հայտնել է ռուսական անօդաչուների կողմից նման երկու ներխուժման մասին։ Բացի այդ, նոյեմբերի 20-ին ռուսական երեք թևավոր հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այս միջադեպը որակել է որպես կանխամտածված սադրանք։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում