Աշխարհ

ԱՊՀ տնտեսական խորհուրդը քննարկել է «ԱՊՀ+» ձևաչափի ստեղծման հարցը. Օվերչուկ

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ տնտեսական խորհուրդը քննարկել է «ԱՊՀ+» ձևաչափի ստեղծման հարցը. Օվերչուկ

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրները քննարկել են «ԱՊՀ+» ձևաչափի ստեղծման և դրան կոնկրետ բովանդակություն տալու հարցերը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ամփոփելով Մոսկվայում ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստի արդյունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք նեղ կազմով կարծիքներ փոխանակեցինք այն աճող հետաքրքրության վերաբերյալ, որն ԱՊՀ-ի աշխատանքի նկատմամբ հանդես են բերում հարևան երկրները։ Մասնավորապես, նշեցինք Իրանի Իսլամական Հանրապետության դրսևորած հետաքրքրությունը։ Ինչպես գիտեք, այժմ քննարկվում է «ԱՊՀ+» նոր ձևաչափի ստեղծման հարցը։ Եվ մենք կարծիքներ փոխանակեցինք, թե ինչպես այդ ձևաչափին հաղորդենք բովանդակություն, որը կմեծացնի մեր ամենամոտ հարևան երկրների գրավչությունը», - ասել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում