Ռուսաստան

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

2 րոպեի ընթերցում

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գծով պաշտոնակիցներին հրավիրել է դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ավանդական նախաամանորյա ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Իհարկե, բարի ավանդույթի համաձայն՝ թանկագին  բարեկամներ, ցանկանում եմ ձեզ բոլորիդ հրավիրել Սանկտ Պետերբուրգ՝ դեկտեմբերի 21-ին, ինչպես միշտ, որտեղ մենք ավանդաբար հավաքվում ենք ոչ պաշտոնական, բարեկամական հանդիպման», - դիմել է Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին նեղ կազմով հանդիպմանը։

«Կարող ենք խոսել բոլոր ընթացիկ և հեռանկարային  հարցերի մասին», - ասել է Ռուսաստանի նախագահը նախաամանորյա հանդիպման օրակարգի մասին:

Նա նաև հայտարարել է, որ ԱՊՀ ձևաչափը Համագործակցության երկրներին հնարավորություն է ընձեռել պահպանել տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար կապերը, որոնք ձեռք են բերվել դարերի ընթացքում։

Պուտինն ընդգծել է, որ Համագործակցության շրջանակներում փոխգործակցության առաջնահերթ ոլորտներից մեկը եղել և մնում է  տնտեսությունը:

«ԱՊՀ երկրները պահպանում են սերտ համագործակցություն առևտրի, ներդրումների և բարձր տեխնոլոգիաների բնագավառներում։ Իհարկե, մենք կցանկանայինք, ինչպես նոր նշվեց, ավելի արագ շարժվել և էլ ավելի արդյունավետ աշխատել այս ոլորտում։ Դա, անշուշտ, այդպես է։ Այնուամենայնիվ, աշխատանքն ընթանում է», - հավելել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում