Ռուսաստան

Պուտինը Ռահմոնի հետ քննարկել է Տաջիկստանում ռուսական ռազմակայանի գործունեության հարցը

1 րոպեի ընթերցում

Պուտինը Ռահմոնի հետ քննարկել է Տաջիկստանում ռուսական ռազմակայանի գործունեության հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնի հետ քննարկել է այդ երկրում ռուսական ռազմակայանի գործունեության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այսօր մենք հնարավորություն կունենանք, արդեն ՀԱՊԿ-ի շրջանակներից դուրս, առանձին խոսելու տարածաշրջանային անվտանգության, մեր ռազմակայանի գործունեության հարցերի շուրջ», - նշել է Ռուսաստանի նախագահը հանդիպման սկզբում։

Պուտինը հիշեցրել է, որ երկու ղեկավարների նախորդ շփումները կայացել են անցյալ շաբաթ Մոսկվայում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում:

Երկու նախագահների քննարկման օրակարգում են նաև ռուս-տաջիկական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման հարցերը, անվտանգության ոլորտում համագործակցությունը, առևտրատնտեսական կապերը և երկու երկրների հեռանկարային խոշոր համատեղ ծրագրերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում