Վրաստան

Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել՝ գազի պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել՝ գազի պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ

Վրաստանի կառավարությունը հանրապետությունում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարել Թբիլիսիի Պոնիչալայի թաղամասում բնակելի շենքում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով վեց մարդու մահվան կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Վրաստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

«Քվեմո Պոնիչալայում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակին 2026 թվականի նոյեմբերի 22-ը հայտարարվել է սգո օր։ Կառավարության կարգադրությամբ՝ սգո օրվա կապակցությամբ Վրաստանի ամբողջ տարածքում կխոնարհվեն պետական դրոշները», - ասված է հաղորդագրության մեջ։

Շենքում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ի առավոտյան։ Նախնական վարկածով՝ արտակարգ պատահարի  պատճառը եղել է գազի արտահոսքը բնակարաններից մեկում։ Շենքը մասնակիորեն փլուզվել է:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում