Վրաստան

ՌԴ-ն և Վրաստանը վերսկսում են ուղղակի երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն և Վրաստանը վերսկսում են ուղղակի երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

Մոսկվան արդեն կապ է հաստատել Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի նոր հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին նոյեմբերի 16-ին հաղորդում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարարությանը։

«Մենք կապ ենք հաստատել Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։ Նրա ռուսաստանցի գործընկերն արդեն որոշված է․ դա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ հարավկովկասյան ուղղությունը համակարգող տեղակալ Միխայիլ Գալուզինն է։ Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ գործնական և փոխշահավետ հարաբերությունների ձևավորման օգտին», – ասել են գերատեսչությունից։

ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ բանակցողները կենտրոնանալու են կիրառական խնդիրների՝ առևտրի, զբոսաշրջության, տրանսպորտային հաղորդակցության և մշակութային փոխանակումների ընդլայնման վրա։ Պարբերականից հայտնել են, որ մի շարք ուղղություններով աշխատանքն արդեն ընթանում է։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում