Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան բանակցությունների համար

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան բանակցությունների համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին նախատեսում է այցելել Ռուսաստան՝ բանակցությունների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ քննարկման ժամանակ վարչապետը նշել է, որ Հայաստանի նպատակը Ռուսաստանի հետ հարաբերությունները խաթարելը չէ։

«Մեր նպատակը չէ խաթարել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մենք չենք ուզում խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար»,- ասել է Փաշինյանը։

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը ցանկանում է Հայաստանի համար խնդիրներ ստեղծել, վարչապետը պատասխանել է․ «Հուսամ՝ դա չէ Ռուսաստանի մտադրությունը»։

Նա, Ռուսաստանի հետ նախատեսվող շփումների մասին խոսելիս, զուգահեռ է անցկացրել նոյեմբերին եվրոպական ուղղությամբ իր այցելությունների և դեկտեմբերին սպասվող այցերի միջև։

«Նոյեմբերին այցելեցի Ֆրանսիա, այցելում եմ հիմա Իռլանդիա, այցելեցի Բրյուսել։ Երեք անգամ ես եղել եմ Եվրոպական միությունում։ Դեկտեմբերին ես կլինեմ Ռուսաստանում երեք անգամ՝ երեք այցելություն։ Դեկտեմբերի 3-ին, դեկտեմբերի 11-ին և դեկտեմբերի 22-ին ես կայցելեմ Ռուսաստան բանակցությունների համար։ Հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերություններում»,- հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է նաև, որ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների զարգացումը չի հետապնդում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու նպատակ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում