Ռուսաստան

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Կրեմլում ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում չի քննարկվել Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում Եվրոպական միության ներկայացուցիչների ներգրավման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Որքանով տեղյակ է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, այս թեման չի քննարկվել Մոսկվայում՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ բանակցությունների ընթացքում»,- հայտարարել է Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացները Մոսկվայում հանդիպել էին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում եվրոպացիներին ներգրավելու որոշումը կկայացվի այն բանից հետո, երբ նրանք ցույց տան խաղաղ գործընթացին նպաստելու իրական պատրաստակամություն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում