Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ
1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամ նահանգում՝ Կազիրանգա ազգային պարկի մոտակայքում, միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ, ևս 20-ը՝ վիրավորվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նահանգային ոստիկանության տվյալներով՝ միկրոավտոբուսի ուղևորների մեծ մասը քոլեջի ուսանողներ էին, որոնք վերադառնում էին դասերից։ Վթարը տեղի է ունեցել թիվ 715 ազգային մայրուղու վրա, միկրոավտոբուսը Գոլագհատից շարժվում էր դեպի Նագաոն, իսկ բեռնատարն ընթանում էր դեպի Վերին Ասամ։
Կարդացեք հոդվածը` Русский