ԱՄՆ Սենատը Nvidia-ի նախկին ղեկավար Հուանգին և առևտրի նախարար Լաթնիկին կանչել է ցուցմունք տալու
3 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատի բանկային հարցերով հանձնաժողովի նախագահ Թիմ Սքոթը հրավիրել է Nvidia-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգին և ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկին՝ ցուցմունք տալու արհեստական բանականության չիպերի աշխարհի առաջատար մատակարար ընկերության շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սենատոր Թիմ Սքոթը համապատասխան հայտարարություն է արել X սոցիալական հարթակում։
Հուանգը հրաժարական է տվել Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից՝ իր սիրային կապի պատճառով չինացի գործարար Ալիս Հուանգի հետ, որը կասկածվում է Պեկինի օգտին լրտեսության մեջ։ Չինաստանը հերքում է Հուանգին լրտեսելու մեղադրանքները;
«Վերջին հրապարակումները լուրջ մտահոգություններ են առաջացնում մեր ազգային անվտանգության և ԱՄՆ-ի զգայուն տեխնոլոգիաների պաշտպանության վերաբերյալ։ Ես պահանջում եմ, որ Nvidia-ի նախկին գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը և առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը ցուցմունք տան Սենատի բանկային հարցերով հանձնաժողովի առջև», - գրել է Սքոթը։
Գրառմանը կից նամակում Սքոթը նշել է, որ եթե Հուանգը կամավոր կերպով չներկայանա, ապա հանձնաժողովը պատրաստ է օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ նրան հարցաքննության հրավիրելու համար ծանուցագիր ուղարկել։
«Ամերիկացի ժողովուրդն արժանի է պատասխանների», - ընդգծել է սենատորը։
Սքոթը Հուանգին հառաջարկել է կամավոր կերպով ներկայանալ ցուցմունք տալու դեկտեմբերի 3-ին։ Ըստ Politico-ի՝ Լաթնիկը Սենատ է հրավիրվել դեկտեմբերի 10-ին։
NBC News-ը, վկայակոչելով ԱՄՆ առևտրի նախարարության ներկայացուցչին, հաղորդել է, որ Լաթնիկը համաձայնել է ցուցմունք տալ։
Նոյեմբերի 12-ին Հուանգը հայտարարել է իր հրաժարականի մասին, մինչ Nvidia-ն հետաքննում էր տեղեկություններն այն մասին, որ նա դարձել էր «օտարերկրյա հետախուզական գործողության» թիրախ։
Ընկերության ներկայիս գործադիր փոխնախագահ և ֆինանսական տնօրեն Քոլեթ Քրեսը նշանակվել է գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ բացի Ալիս Հուանգից, Ջենսեն Հուանգը արտամուսնական կապ է ունեցել նաև Nvidia-ի երկու աշխատակցուհու հետ։