Իրան

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում առանց վարանելու հարված կհասցնի Իրանին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում առանց վարանելու հարված կհասցնի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանց կասկածի կվերսկսեր Իրանի ուղղությամբ հարվածները, եթե դա անհրաժեշտ համարեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Salem News Channel-ին տված հարցազրույցում:

«Եթե ես տեսնեի, որ ամեն ինչ այլ կերպ է ընթանում, ապա այդպես էլ կվարվեի։ Հնարավոր է՝ ես դա անեի հենց հիմա», - ասել է Թրամփը ։

Նա կարծիք է հայտնել, որ այս պահին ամեն ինչ ընթանում է «շատ լավ»։

Այնուամենայնիվ, Թրամփը նշել է, որ պարտություն կհամարի, եթե Իրանի ներկայիս վարչակազմն իշխանության ղեկին մնա մինչև իր նախագահական ժամկետի ավարտը։

«Այո, դա պարտություն կլիներ։ Անկասկած», - ասել է նա։

Հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե Թեհրանն ամերիկացի պաշտոնյայի սպանի, Թրամփը պատասխանել է. «Նրանք այլևս գոյություն չեն ունենա»։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Իրանի կողմից հնչող սպառնալիքների պատճառով Վաշինգտոնում գտնվող իր տնից տեղափոխվել է ռազմաբազա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում