Միացյալ Նահանգներ

Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ

2 րոպեի ընթերցում

Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ և փեսա Ջարեդ Քուշների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Պուտինը հայտնել է, որ ուրախ է Մոսկվայում ընդունել Ուիթքոֆին և Քուշներին։

Նա ԱՄՆ նախագահի բանագնացներին խնդրել է Դոնալդ Թրամփին փոխանցել իր երախտագիտությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների կազմակերպման համար։

ՌԴ նախագահը նշել է, որ մարդասիրական ուղղությամբ հաջողություններ են արձանագրվել։ Բացի այդ, նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ Օլեշկիի շուրջ մարդասիրական հարցի կարգավորմանն աջակցելու համար։

Հանդիպմանը մասնակցում են նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ռուսական բանակցային պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին և Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Հանդիպումից առաջ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ քննարկման օրակարգում են հարցեր, որոնք կնպաստեն Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորմանը:

Պուտինի հետ բանակցություններից առաջ ամերիկացի բանագնացները հանդիպել են Ուշակովի և Դմիտրիևի հետ:

Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա են ժամանել Աբու Դաբիից, որտեղ նոյեմբերի 10-ին և 11-ին անցկացվել են եռակողմ բանակցություններ Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի ներկայացուցիչների միջև։

Այնուհետև Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դուբլին՝ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում