Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցեր
1 րոպեի ընթերցում

ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցության զարգացման, իրավասու մարմինների միջև կապերի ամրապնդման, տեղեկատվության ժամանակին փոխանակման, իրավական օգնության արդյունավետ տրամադրման վերաբերյալ հարցեր։