Հայաստան

Քաջարանի թունելի կառուցման համար Հայաստան է ներկրվել մասնագիտացված տեխնիկայի առաջին խմբաքանակը

2 րոպեի ընթերցում

Քաջարանի թունելի կառուցման համար Հայաստան է ներկրվել մասնագիտացված տեխնիկայի առաջին խմբաքանակը

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում կապալառու կազմակերպությունն ակտիվորեն իրականացնում է անհրաժեշտ ռեսուրսների և մասնագիտացված տեխնիկայի մոբիլիզացում՝ թունելի փորման աշխատանքների մեկնարկին ընդառաջ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, այս փուլում Քաջարանի հատվածում կատարվում են շինարարական բազայի նախապատրաստման աշխատանքներ։ Զուգահեռաբար Հայաստան է ներկրվում ստորգետնյա հորատման և թունելաշինության համար նախատեսված մասնագիտացված տեխնիկան։ 

Տեխնիկական միջոցների առաջին խմբաքանակն արդեն ներկրվել է Հայաստան։

Կառույցից հիշեցնում են, որ ծրագրով նախատեսվում է 7,2կմ ընդհանուր երկարությամբ Քաջարանի թունելի, ինչպես նաև մոտ 4կմ ընդհանուր երկարությամբ հարակից ճանապարհների կառուցում:

Թունելը նախագծվել է միջազգային չափանիշներին համապատասխան։ Այն ապահովված կլինի լուսավորության‚ օդափոխության‚ հակահրդեհային ժամանակակից համակարգերով։ Քաջարանի թունելի կառուցման արդյունքում ներկայում գործող ճանապարհը կկրճատվի շուրջ 14կմ-ով‚ և 50կմ-ժամ արագության փոխարեն վարորդները կերթևեկեն միջինը 80կմ-ժամ արագությամբ։

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում