Հայաստան

Քաջարանի թունելի շինարարության տեխհսկողության հարցով պայմանագրային բանակցություններ են կայացել ընտրված կազմակերպության ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

Քաջարանի թունելի շինարարության տեխհսկողության հարցով պայմանագրային բանակցություններ են կայացել ընտրված կազմակերպության ներկայացուցիչների հետ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի են ունեցել պայմանագրային բանակցություններ՝ Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բանակցությունների շրջանակներում քննարկվել են պայմանագրային մի շարք կետեր, որոնք, մասնավորապես, առնչվում են ծառայությունների մատուցման ժամկետներին, խորհրդատուի աշխատակազմին, պայմանագրի իրավական և ֆինանսական կողմերին։

Քննարկումների արդյունքում վերջնականացվել է պայմանագրի տեքստը։ Նախաստորագրված տարբերակը կներկայացվի ֆինանսավորող կողմին՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին, և հաստատում ստանալուց հետո կստորագրվի կողմերի միջև։

Նշված պայմանագրով նախատեսվում է մատուցել Քաջարանի շուրջ 7կմ երկարությամբ թունելի կառուցման և մոտ 4կմ մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ:

Ընդգծվում է, որ Քաջարանի թունելի կառուցման և մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում