Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
1 րոպեի ընթերցում

Ձմեռային անվադողերով երթևեկելը նոյեմբերի 15-ից պարտադիր պահանջ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
«Դրանց բացակայության պայմաններում տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի։ Օրինազանց վարորդների համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ»,-նշված է հաղորդագրության մեջ։