Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում Խորհրդի անդամները քննարկել են մարդու հիմնական իրավունքներին, ազատություններին և պարտականություններին, կուսակցություններին, անկախ և ինքնավար պետական մարմինների գործառույթներին վերաբերող կարգավորումները։
«Խորհուրդը քննարկել է նաև խորհրդի անդամներ Դանիել Իոաննիսյանի և Գրիգոր Առաքելյանի կողմից ներկայացված առաջարկները»,-հայտնում են գերատեսչությունից:
Կարդացեք հոդվածը` Русский