Հայաստան

Արդարադատության նախարարը ներկայացրեց դատապարտյալների և կալանավորված անձանց թվերը

1 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարը ներկայացրեց դատապարտյալների և կալանավորված անձանց թվերը

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այս պահին կա 1718 դատապարտյալ և 1522 կալանավոր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ընթացքում հայտնեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Վերջին 5 տարիների ընթացքում այսպիսի թվական ցուցանիշ չենք ունեցել: Սա խոսում է այն մասին, որ կալանավորումները փոքր-ինչ նվազել են, նաև խոսում է այն մասին, որ դատական ակտերի կայացումները և դրանց ուժի մեջ մտնելու հետ կապված դեպքերը շատացել են, այսինքն՝ եթե կա կալանավոր, որի վերաբերյալ կայացվելու է դատական ակտ, դա արվում է ավելի վաղ ժամկետներում, քան արվում էր առաջ»,- ասաց Գալյանը:

Նախարարը նշեց, որ դատապարտյալների և կալանավորների պահման պայմանների բարելավման շրջանակներում քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են մի շարք վերանորոգումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում