Քաղաքականություն

Մակունցը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը հետ կկանչի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը

2 րոպեի ընթերցում

Մակունցը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը հետ կկանչի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը

Հայաստանի Հանրապետությունը միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կկանչի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումից հետո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող վեճերին, ապա խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ կարող է, իհարկե, որոշում կայացվել, հետ քաշել միմյանց նկատմամբ հայցերը, բայց դա այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վերջնական ստորագրեն խաղաղության պայմանագիր»,- ասաց Մակունցը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի 15-րդ կետը սահմանում է.

«Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական ​​հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև սույն Համաձայնագրի ստորագրումը Կողմերի միջև գոյություն ունեցած խնդիրներին, և չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ և որևէ կերպ չեն ներգրավվի որևէ երրորդ կողմի կողմից մյուս Կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում»։  

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում