Իրավունք

Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

1 րոպեի ընթերցում

Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 26-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի և ֆիզիկական անձի՝ 2011 թվականի ապրիլի 14-ին անցկացված աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 20-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը. անվավեր է ճանաչվել 5 հա մակերեսով հողամասի՝ 2011 թվականի ապրիլի 14-ի աճուրդը։

Որպես անվավերության հետևանք՝ Դատարանը, գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված, պարտավորեցրել է ֆիզիկական անձին Վայոց ձորի մարզի Արենի համայնքին հատուցել 5 միլիոն 251 հազար դրամ:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում