Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

1 րոպեի ընթերցում

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ Երևանում անցկացված համաժողովին, հանդես եկել բացման խոսքով և պատասխանել ներկաների հարցերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ անվտանգության խորհուրդը։

Համաժողովին մասնակցել են քաղաքացիական հասարակության, մեդիայի և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։

ԱԽ քարտուղարի ելույթից և հարցուպատասխանից հետո փորձագետների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել պանելային քննարկումներ` նվիրված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և նրա հասարակության առջև ծառացած մարտահրավերներին։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում