Քաղաքականություն

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

1 րոպեի ընթերցում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ներկայացուցիչներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններն ու հիմնական սկզբունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Նոյեմբերի 2-ին դեսպան Հակոբյանը դեսպանությունում ընդունել է բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանին և անդամներ Գեղարդ Մանսուրյանին, Սեյեդ Մոհամմադ Սաադաթ Էբրահիմիին ու Սեյեդ Մոհամմադ Ջամալիանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի օրենսդիր մարմինների փոխգործակցությունն ու գործող բարեկամության խմբերի միջև շփումներն առավել ակտիվացնելու քայլերը։

«Դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ պատգամավորներին է ներկայացրել Իրանի հետ երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ընդգծել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամությունը»,– նշված է հաղորդագրությունում։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանը, որի համատեքստում դեսպանը ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու վերաբերյալ վերջին պայմանավորվածությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում