Իրան

Իրանի բանակցային պատվիրակությունը հեռացել է Դոհայից. Reuters

2 րոպեի ընթերցում

Իրանի բանակցային պատվիրակությունը հեռացել է Դոհայից. Reuters

Իրանի պատվիրակությունը նոյեմբերի 1-ին հեռացել է Կատարի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նպատակով անցկացվող բանակցություններից, որոնք անցկացվում էին Դոհայում։ Սակայն հեռանալու պատճառը Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջացած դժվարությունները չեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ անանուն պաշտոնյայի խոսքերը։

Վերջինիս խոսքով՝ համաձայնագրի նախագիծը ներկայացվել է բանակցությունների մասնակիցներին՝ դրա վերաբերյալ առաջարկություններ և դիտարկումներ ստանալու նպատակով։ Աղբյուրը չի բացառել ևս մեկ հանդիպման անցկացումը։

Հոկտեմբերի 31-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Կատարի Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել էր, որ իրանական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ քննարկելու միջնորդների առաջարկները՝ կապված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի հետ։

Արաղչին հայտարարել էր, որ բանակցությունների հիմքում սեպտեմբերին Թեհրանի մշակած յոթ կետից բաղկացած ծրագիրն է, որը նախատեսում է վերաբացել Հորմուզի նեղուցը և դադարեցնել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը։

«Մեր պահանջները ներկայացվել են շատ հստակ և թափանցիկ։ Դրանք ողջամիտ և տրամաբանական են։ Որևէ վերջնական համաձայնություն չի կարող ձեռք բերվել, ինչպես նաև Հորմուզի նեղուցը չի կարող վերաբացվել կամ անվտանգ դարձվել, քանի դեռ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը չի դադարեցվել, Իրանի օրինական պահանջները չեն հարգվել և չեն բավարարվել», - հայտարարել էր Իրանի ԱԳ նախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում