Աշխարհ

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան հուշագիր են ստորագրել Կիևին DIANA ծրագրին հասանելիություն տրամադրելու մասին

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան հուշագիր են ստորագրել Կիևին DIANA ծրագրին հասանելիություն տրամադրելու մասին

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով Կիևին հասանելիություն կտրամադրվի դաշինքի DIANA ծրագրին։ Այն նպատակ ունի քաղաքացիական մշակումները հարմարեցնել ռազմական կարիքներին, ինչպես նաև աջակցել երկակի նշանակության տեխնոլոգիաների մշակմանը, ֆինանսավորմանն ու ներդրմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչությունը։

Ինչպես նշվում է ներկայացուցչության հաղորդագրության մեջ, DIANA հիմնադրամի և Ուկրաինայի պաշտպանության նախարարության միջև ստորագրված հուշագիրը «ուկրաինական ընկերությունների և ստարտափների համար հասանելիություն է բացում ՆԱՏՕ-ի երկրներում անցկացվող մրցույթներին, դրամաշնորհներին և ավելի քան 200 փորձարկման հարթակներին»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում