Ռուսաստան

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար, քանի որ Ռուսաստանը տրամադրված է հասնել երկարաժամկետ խաղաղ կարգավորման, այլ ոչ թե ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բանակցությունները չեն նշանակում հրադադար։ Մենք հրադադար չենք ցանկանում։ Մենք խաղաղություն ենք ցանկանում», - հայտարարել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան ցանկանում է «երկարաժամկետ խաղաղություն ապագա սերունդների համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում