Չինաստան

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

1 րոպեի ընթերցում

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել վերանայել Ռուսաստանի նկատմամբ իր դիրքորոշումը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի համատեքստում, ինչպես նաև մտածել իր առևտրային քաղաքականության հնարավոր փոփոխությունների մասին։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է Պեկինի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որտեղ նրան շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում։

«Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ է և սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ։ Եկեք միասին աշխատենք, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի հարձակումները և սկսի լուրջ բանակցություններ»,- ասել է Շտայնմայերը։

Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնությունն ընտրել է առճակատման ուղին։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում