Միացյալ Նահանգներ

Թրամփը պլանավորում է հանդիպել Սի Ծինփինի հետ և քննարկել միջուկային զինաթափումը

1 րոպեի ընթերցում

Թրամփը պլանավորում է հանդիպել Սի Ծինփինի հետ և քննարկել միջուկային զինաթափումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պլանավորել է հանդիպում ունենալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ վարել միջուկային զինաթափման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտարարել է Տեխասում հանրահավաքից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Magno News-ը։

«Մենք արդեն պլանավորել ենք հանդիպում անցկացնել Չինաստանի նախագահ Սիի հետ, և նշանակվել է հանդիպում միջուկային զինաթափման շուրջ։ Որքան ես հասկանում եմ, դա շատ կարևոր է, հնարավոր է, ամենակարևորը։ Մենք խոսում ենք տարբեր երկրների միջուկազերծման մասին», - հայտարարել է նա «Էնդրյուս» միացյալ բազայում լրագրողների հետ զրույցում։

Նոյեմբերի 18-19-ին Չինաստանում կանցկացվի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև ԱՄՆ նախագահը։ Գագաթնաժողովի շրջանակում հնարավոր է նաև եռակողմ հանդիպում ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի նախագահների միջև։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում