Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ առաջիկա հնարավոր հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ առաջիկա հնարավոր հանդիպման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի մոտ ժամանակներս հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտարարել է Տեխասում հանրահավաքից վերադառնալուց հետո։

«Մենք մեծ առաջընթաց ունենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված իրավիճակում։ Շատ շուտով հանդիպում կունենանք», - հայտարարել է նա «Էնդրյուս» միացյալ բազայում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Magno News-ը։

Լրագրողի ճշգրտող հարցին, թե հատկապես ում հետ են նախատեսված հանդիպումները, Թրամփը պատասխանել է. «Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու հետ»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում