Իրան

ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սրման հետևանքով Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է լիովին դուրս գալ վերահսկողությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«Մեզ անհրաժեշտ են առավելագույն զսպվածություն և դիվանագիտական լուծումներ։ Եթե զենքի շաչյունը, որի ականատեսն ենք մենք այժմ, վերածվի փոխադարձ լայնածավալ էսկալացման, տարածաշրջանում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից», - գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը X սոցիալական ցանցում։

Գուտերեշը հոկտեմբերի 24-ից եռօյա այցով Եգիպտոսում է։ Նա գրառման մեջ նաև նշել է, որ Կահիրեում ունեցած հանդիպումների ժամանակ բարձր է գնահատել Եգիպտոսի միջնորդական դերը ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության համար պայմաններ ստեղծելու գործում։

Բացի այդ, նա կոչ է արել լիովին վերականգնել նավագնացության ազատությունը Հորմուզի և Բաբ էլ Մանդեբի նեղուցներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում