Մերձավոր Արևելք

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Պաղեստինի հանրային աշխատանքների նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին իսրայելական անօդաչու թռչող սարքերը Գազա քաղաքի Շուջաիյյա թաղամասում հրկիզել են տեղահանվածների ճամբարը, որի հետևանքով մոտ 800 պաղեստինցի հարկադրված է եղել լքել իր բնակության վայրը։

Նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել օգնություն ցուցաբերել՝ տեղահանվածներին նոր վրաններով ապահովելու համար։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի դեմ պատերազմի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 74555-ի, իսկ վիրավորներինը՝ 175727-ի։

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերին «հրադադարի» ուժի մեջ մտնելուց ի վեր զոհվել է առնվազն 1559 և վիրավորվել 5608 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում