Եվրոպա

Էբոլայով վարակված կինը բժշկական տարհանմամբ հատուկ չվերթով Նիգերիայից տեղափոխվել է Շվեյցարիա

2 րոպեի ընթերցում

Էբոլայով վարակված կինը բժշկական տարհանմամբ հատուկ չվերթով Նիգերիայից տեղափոխվել է Շվեյցարիա

Նիգերիայում էբոլա վիրուսով վարակված կինը հոկտեմբերի 26-ի առավոտյան բժշկական տարհանման չվերթով մեկնել է Շվեյցարիա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Մուհամմադ Ալի Պատեն։

Reuters-ը նշում է, որ վարակվածը շվեյցարացի դիվանագետի ուգանդացի կինն է, որն աշխատում է Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում։ Նա ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում Նիգերիայում էբոլայի առաջին հաստատված դեպքն է։

Նախարարի խոսքով՝ կնոջ առողջական վիճակը զգալիորեն բարելավվել է։ Նա կայուն վիճակում է, գիտակից, կարողանում է հաղորդակցվել։ Պատեի հավելմամբ՝ կնոջը Շվեյցարիա են տեղափոխել ամուսնու հետ, որի մոտ հիվանդության ախտանշաններ չեն արձանագրվել։

Գիտնականները փորձում են պարզել, թե ինչպես է կինը վարակվել էբոլա վիրուսի Բունդիբուգիո տեսակով։ Կան հակասական տեղեկություններ այն մասին, թե արդյոք նա այցելել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ մայիսի կեսերին հայտարարվել էր հիվանդության բռնկման մասին։

Անցյալ շաբաթ Շվեյցարիան հայտնել էր, որ կինը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն չի այցելել՝ հակասելով Ուգանդայի պաշտոնյաների հայտարարություններին։ Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (Africa CDC) գլխավոր տնօրեն Ժան Կասեյան Reuters-ին տված հարցազրույցում նույնպես նշել է, որ կնոջ ճանապարհորդական փաստաթղթերի համաձայն՝ նա Կոնգոյում չի եղել։

Նիգերիայի իշխանությունների տվյալներով՝ կինը հանգստացել է Ուգանդայում և հոկտեմբերի 3-ին անցել է Էնտեբեի օդանավակայանով։ Կա հավանականություն, որ վարակումը գրանցվել է օդանավակայանի տարածքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում