Աշխարհ

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել օրինագծեր Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել օրինագծեր Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման վերաբերյալ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր՝ երկրում ռազմական դրության և զորահավաքի ժամկետը ևս 90 օրով երկարաձգելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համապատասխան փաստաթղթերը հրապարակվել են Ուկրաինայի խորհրդարանի կայքում։

Այժմ փաստաթղթերը կուղարկվեն համապատասխան խորհրդարանական հանձնաժողովի քննարկմանը, որից հետո դրանք պետք է դրվեն պատգամավորների ընդհանուր քվեարկությանը։

Ուկրաինայում ռազմական դրությունն ու համընդհանուր զորահավաքը սահմանվել են 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունները սկսելուց հետո։ Սա այդ ռեժիմների երկարաձգման արդեն 21-րդ դեպքը կլինի։

Ռազմական դրության և զորահավաքի ժամկետների պարբերական երկարաձգման պատճառով Ուկրաինայում չեն անցկացվում ո՛չ խորհրդարանական, ո՛չ նախագահական, ո՛չ էլ տեղական ընտրություններ։

Զելենսկու նախագահական լիազորությունների պաշտոնական ժամկետն ավարտվել է 2024 թվականի մայիսի 20-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում