Ռուսաստան

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

1 րոպեի ընթերցում

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է համաձայնել ռուս-ուկրաինական պատերազմի ռազմաճակատի գծերի սառեցմանը՝ երկարատև հակամարտությունը դադարեցնելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին ասել է «Fox & Friends» հաղորդման եթերում՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք կհամաձայնի՞ ստորագրել խաղաղության պայմանագիր, որը տարածքների առումով իրավիճակը կթողնի այնպես, ինչպես այժմ է։ Այս պահի դրությամբ պատերազմի հետևանքով Ուկրաինան կորցրել է իր տարածքի մոտ 25 տոկոսը։

«Այո, հիմա մենք պետք է սառեցնենք իրավիճակը։ Կարծում եմ՝ սա այս պատերազմն ավարտելու իրական ճանապարհ է։ Մենք դա կոչում ենք հրադադար կամ սպանությունների դադարեցում, ինչպես դա անվանեց նախագահ Թրամփը։

Սառեցում և դադարեցում։ Իհարկե, սա այն նվազագույնն է, ինչ մեզ այսօր պետք է Ռուսաստանից։ Այնուհետև մենք կդիմենք Թրամփին ու եվրոպացիներին և կխնդրենք անվտանգության երաշխիքներ»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում