Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան․ Բաղերի
1 րոպեի ընթերցում

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներ կայցելեն Թեհրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Բաղերին նշել է, որ նախորդ շաբաթ Պակիստանի բանակի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Թեհրան այցի ժամանակ վերջինս հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են այցելել Իրան՝ և հանդիպել այդ երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։
Բաղերին ընդգծել է, որ այս բարձրաստիճան պաշտոնյաների այցի նպատակը տարածաշրջանային անվտանգության շուրջ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզայիի հետ խորհրդակցություններ անցկացնելն է։
Մասնավորապես, հանդիպմանը կմասնակցեն Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալեդ բին Սալմանը, Պակիստանի բանակի հրամանատար գեներալ Ասիմ Մունիրը և Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը։