Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմ սկսելու համար
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու վերաբերյալ որոշումն իր լավագույն որոշումներից մեկն էր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը:
Լրագրողը Թրամփին հարց է ուղղել՝ արդյոք նա զղջում է Իրանի դեմ պատերազմ սկսելու համար։
«Կարծում եմ՝ դա մեր ընդունած լավագույն որոշումներից մեկն էր։ Մենք թույլ չտվեցինք, որ Իրանը միջուկային զենք ունենա», - հայտարարել է Թրամփը:
Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը բանակցություններ չի վարում Թեհրանի հետ։
«Ո՛չ, կարծում եմ՝ մենք բանակցություններ չենք վարում։ Այսպես թե այնպես, շատ շուտով ինչ-որ բան տեղի կունենա։ Շատերը կարծում են, որ դա կլինի ընտրություններից հետո։ Տեսնենք՝ ինչ տեղի կունենա», - ասել է նա։
ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին։