Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ազդել Իսրայելի ընտրությունների վրա
2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկրի հետախուզությունը բացահայտել է Իրանի պլանները՝ միջամտելու խորհրդարանական ընտրություններին։ Նա սպառնացել է ռազմական պատասխանով, եթե Թեհրանը որոշի դա անել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նեթանյահուն ասել է The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում։
«Մենք ռազմական հետախուզությունից և «Մոսադ»-ից հստակ նախազգուշացումներ ենք ստացել այն մասին, որ Իրանն ու նրա հետ կապված խմբավորումները դիտարկում են ընտրությունների վրա ազդելու միջոցները։ Եթե նրանք դա անեն, դա մեծ սխալ կլինի նրանց կողմից, քանի որ մենք կպատասխանենք այնպիսի ուժով և հզորությամբ, որը նրանք նույնիսկ պատկերացնել չեն կարող», - ասել է Իսրայելի վարչապետը։
Նրա խոսքով՝ Իսրայելի անվտանգությունը կախված է նրանից՝ արդյոք իրանական ռեժիմը կկարողանա վերականգնել իր ուժերը։
«Շուրջ մեկ տարի առաջ Իրանը մի քանի ատոմային ռումբ ստեղծելու շեմին էր։ Եթե մենք չսկսեինք «Խոյացող առյուծ» գործողությունը, այնուհետև՝ «Մռնչացող առյուծ» գործողությունը, նրանք ատոմային ռումբեր կունենային մեզ ոչնչացնելու համար», - նշել է Նեթանյահուն։
Իսրայելում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 27-ին։