Մերձավոր Արևելք

Գազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվել

2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 16 պաղեստինցի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Նոյեմբերի 26-ի առավոտյան երկու մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են, երբ իսրայելական Apache ուղղաթիռներն առանց նախազգուշացման երկու հրթիռ են արձակել Դեյր ալ-Բալահ քաղաքից արևմուտք գտնվող բնակարանի ուղղությամբ։

Գազա քաղաքի Շատի փախստականների ճամբարում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երեք պաղեստինցի։ Բացի այդ, Դարաջ թաղամասում տեղի ունեցած հարձակման հետևանքով ևս երեք մարդ է զոհվել։

Գազայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Ներքին անվտանգության ծառայության երկու հրամանատարների զոհվելու մասին։

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտնել է Իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) առաջնորդի սպանության մասին։

Գազայի համայնքային մարմինները զգուշացրել են, որ տեղատարափ անձրևները կարող են հեղեղել տեղահանվածների մոտ 1000 կացարան։ Բացի այդ, ըստ տեղեկությունների, 200000 վրան փոխարինման կարիք ունի, իսկ ավելի քան 2000 վնասված շենք կարող է փլուզվել։ Նրանք հավելել են, որ ջրահեռացման և կոյուղու համակարգերի վնասված լինելը, ինչպես նաև պոմպերի պակասը սահմանափակել են աշխատանքային խմբերի հնարավորությունները ջուրը հեռացնելու հարցում։

Եվրոպական հանձնաժողովը Իսրայելին կոչ է արել վերաբացել բոլոր անցակետերը՝ նշելով, որ վրաններն ու անհրաժեշտ պարագաները մնացել են անկլավից դուրս։

ՄԱԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գազայի հատվածի մուտքի մոտ սպասում է ավելի քան 150 000 վրան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում