Իրան

Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP

1 րոպեի ընթերցում

Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP

Քուվեյթում ամերիկյան «Ալի աս Սալեմ» ավիաբազայի տարածքում մոտ 15 հանգար է վնասվել կամ ավերվել գարնան սկզբից ի վեր Իրանի հարվածների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով արբանյակային տվյալները։

Ըստ գործակալության տեղեկավության՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի  և Իսրայելի ռազմական գործողության սկզբից ի վեր Իրանի զինված ուժերն առնվազն 30 հարված են հասցրել «Ալի աս Սալեմ» բազային։ Հանգարներից բացի, վնասվել են պահեստներ և առնվազն 10 այլ կառույցներ։

Նոյեմբերի 18-ին Իրանի բանակը հայտնել էր, որ ռմբակոծության է ենթարկել ԱՄՆ ռազմակայանը Քուվեյթում, որտեղ տեղակայված են ամերիկացի  զինվորականները։ Քուվեյթի զինված ուժերը հայտարարել են, որ իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը կալանել են իրանական անօդաչու թռչող սարքերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում