Իրան

Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը

1 րոպեի ընթերցում

Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս հասնել Իրանի հետ հակամարտության կարգավորման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Այո՛, ես այն կհասցնեմ մինչև վերջ։ Այո՛, շուտով։ Այսպես թե այնպես մենք գործը կհասցնենք ավարտին։ Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ համաձայնագիր», - ասել է ԱՄՆ ղեկավարը։

Թրամփն այդ կերպ է պատասխանել լրագրողի հարցին՝ արդյոք մտադիր է ամերիկյան զորքերը պահել մերձավորարևելյան տարածաշրջանում մինչև համաձայնության ձեռքբերումը։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ձգտում է կնքել այնպիսի համաձայնագիր, որն «ուժի մեջ կմնա, նույնիսկ եթե (ԱՄՆ-ն) վատ և թույլ նախագահ ունենա»։

Նա նաև հայտարարել է, որ չի պլանավորում օգնություն խնդրել Ռուսաստանից կամ Չինաստանից Իրանի հետ հակամարտությունը կարգավորելու հարցում։

«Մեզ ոչ մի օգնություն հարկավոր չէ», - ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք պլանավորում է դիմել Պեկինին կամ Մոսկվային՝ հակամարտության կարգավորման հարցում աջակցության համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում