Հորմուզի նեղուցում էմիրաթական ընկերության նավի վրա հարձակման հետևանքով 11 նավաստի է վիրավորվել
1 րոպեի ընթերցում

Արաբական Միացյալ Էմիրությունների ADNOC Logistics & Services ընկերության նավը հարձակման է ենթարկվել Հորմուզի նեղուցով անցնելիս, ինչի հետևանքով անձնակազմի 11 անդամ վիրավորվել է, ևս մեկն անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։
Նշվում է, որ անձնակազմի անհետ կորած անդամի որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են պրոֆիլային գերատեսչությունների հետ համակարգմամբ։
«Անձնակազմի մյուս բոլոր անդամները բարեհաջող տարհանվել են նավից», - հավելել են ընկերությունում՝ նշելով, որ 11 նավաստի վնասվածքներ է ստացել:
Կարդացեք հոդվածը` Русский